No front page content has been created yet.
Ձեռք բերեք հարսանեկան կայք, որը կդառնա Ձեր լավագույն օգնականը հարսանիքի կազամկերպման հարցում։ Տեղեկացրեք Ձեր մտերիմներին և հյուրերին հարսանիքի օրվա մանրամասների մասին և ներկայացրեք նրանց Ձեր սիրո պատմությունը: Նմանատիպ կայքը կարող է նաև լավագույն հարսանեկան նվերը լինել Ձեր ընկերոջ կամ հարազատի համար։
Կարող եք ընտրել 100 և ավել տեսքերից մեկը։ Տեսքերը ժամանակ առ ժամանակ ավելանում են, և դուք կարող եք այն փոփոխել ցանկացած պահի։
Փեսա, հարս, քավոր, քավորակին, խաչեղբայր, հարսնաքույր, ինչպես նաև հարսանիքի օր և վայր, հետհաշվարկի ժամացույց։
Լուսանկարներ - մինչ 100 լուսանկար, որոնք կարող են փոփոխվել և ավելանալ ցանկացած պահի։
Հարսի պար, հարսանեկան տանգո կամ վալս, սիրո պատմություն(Love story) և այլն։
Ներկայացնել Ձեր հյուրերին Ձեր սիրո պատմությունը, իսկ հիշարժան օրերին մեր կողմից կստանաք հիշեցումներ, շնորհավորանքներ և գեղեցիկ անակնկալներ։
Քարտեզի վրա կնշվեն բոլոր այն վայրերը, որտեղ պետք է շարժվի հարսանեկան ավտոշարասյունը։
Դուք կարող եք նշել այն բոլոր նվերները, որոնք կցանկանայիք ստանալ, իսկ հյուրը կարող է ամրագրել նվերներից մեկը կամ մի քանիսը։
Դուք կարող եք նախապես տեղեկացնել Ձեր հյուրերին իրենց համար նախատեսված սեղանի և աթոռի համարը։
Սեղանների դասավորվածությունը կօգնի հյուրերին նախապես հեշտությամբ գտնել իրենց սեղանը և խուսափել հարցուփորձ անելու տհաճ իրավիճակներից։
Այս գործիքը կօգնի ավտոշարասյունից հետ մնացած կամ ուշ միացող հյուրերին ցանկացած պահի իմանալ Ձեր գտնվելու ճշգրիտ վայրը։
Վայրը, նկարները, տեսանյութերը։
Այս բաժնում հուրերը կարող են գրել իրենց բարեմաղթանքները, որոնք առանց Ձեր հաստատման, չեն հայտնվի կայքում։
Ձեր կայքի տեսքով պատրաստված էլեկտրոնային հրավիրատոմս, որի վրա կարող եք գրել հյուրի կամ հյուրերի անունները և ներբեռնել նկարի տեսքով։ Այն կարող եք ուղարկել էլ․փոստով, սոցիալական կայքերի անձնական նամակով կամ պարզապես այն տպված՝ թղթային տարբերակով։
Կայքը կարող է լինել բաց կամ փակ։ Վերջինիս դեպքում կայքը հասանելի կլինի գաղտնաբառի միջոցով։
Այս գործիքի միջոցով մենք կօգնենք Ձեզ ամենայն մանրամասնությամբ կազմակերպել Ձեր հարսանիքը։ Մենք կուղորդենք Ձեզ գտնելու ամենահարմար տարբերակները։
Ձեր կայքը կլինի բացի հայերենից նաև անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, պարսկերեն, վրացերեն, չինարեն, ըստ ձեր նախընտրության։
Դրանց միջոցով հյուրերը կարող են Ձեզ օգնել կողմնորոշվել իրենց նախասիրությունների հարցում։ Օինակ՝ ճաշատեսակներ, խմիչք, երաժշտություն, ․․․ ։
Սա կօգնի Ձեր հարսանիքին վիրտուալ կերպով ներկայանալ և հետևել հարսանիքին, այն հյուրերին, ովքեր չեն կարողացել ֆիզիկապես ներկա գտնվել։
Դուք կարող եք խնդրել Ձեր հյուրերին լուսա և տեսանկարահանվել հարսանիքի օրը հավելվածի միջոցով և անմիջապես կունենաք այդ լուսանկարները և տեսանյութերը։
Հասցե: Աբովյան փ․ 3, Երևան, Հայաստան
Էլ․փոստ: info@mrandmrs.app